ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

«Բացակայում է ներդրումների թափանցելիության մեխանիզմը»

«Բացակայում է ներդրումների թափանցելիության մեխանիզմը»
31.10.2008 | 00:00

ԾՐԱԳՐԵՐՆ ԱՌԿԱ ԵՆ, ՏԵԽՆՈՊԱՐԿԸ ԴԵՌ ՉԿԱ
Ինչպես արդեն նշել էինք, «Մարս» գործարանը վերակազմավորվելու է տեխնոպարկի, որի հիմնական ներդրողը «Սիտրոնիքս» ընկերությունն է։ Այս մասին ասել էր հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինը։ Եվ քանի որ հանձնաժողովի նիստին ներկա էր անձամբ «Սիտրոնիքս» ընկերության փոխնախագահը, ապա մենք տեղի տվեցինք գայթակղությանը և զրուցեցինք նշված ընկերության փոխնախագահ ՍԵՐԳԵՅ ԿՈՒՐԵՇՉԵՆԿՈՅԻ հետ։
-Խնդրում ենք մանրամասնել, թե ինչ աշխատանքներ են իրականացվելու ծրագրի շրջանակներում։
-Նախագիծը բավական բարդ և «ծանր» է, քանի որ «Մարս» գործարանը երկար տարիներ չի շահագործվել, ինչը, բնականաբար, դրական ազդեցություն չի կարող ունենալ ոչ միայն սարքավորումների, այլև ընդհանուր շենքային պայմանների վրա։ Դրա համար աշխատանքները սկսելու ենք իրականացնել քայլ առ քայլ՝ փորձելով առողջացնել իրավիճակը։ Գործարանը, որը մենք այժմ փորձում ենք վերակազմավորել, մեծ պարտքեր ունի։ Այս պահի դրությամբ նրա տարածքի մի հատվածը վարձակալությամբ հանձնել ենք սուպերմարկետի ցանցին։ Այդ ընկերությունը մենք դիտարկում ենք որպես մեր գործընկեր, քանի որ վարձակալության դիմաց վճարվող գումարներն ուղղում ենք աշխատավարձերի (ինչը մեզ համար շատ կարևոր է) և ընթացիկ հարկային պարտքերի մարմանը։ Դրան գումարած՝ այդ նույն վարձակալը մեզ պատվիրում է առևտրային սարքավորումներ, այսինքն՝ խթանում է մեր արտադրությունը։ Այնպես որ, աշխատանքների առաջին փուլի ավարտը մենք փորձում ենք իրականացնել մեկ տարվա ընթացքում։ Այսինքն, մեզ համար կարևոր է առաջին փուլում հասկանալ ինչպես ենք կազմավորելու գործարանը, ինչպես ենք աշխատեցնելու ծրագրերը և արդյունք ստանալու։ Երկրորդ քայլը արտադրական հզորությունների նորացումն է։ Այն սարքավորումները, որոնք արդեն արդիական չեն, արտադրությունից կհանվեն, իսկ պիտանի սարքավորումները կգործարկվեն։ Այժմ իրականացնում ենք մարկետինգի մասշտաբային ուսումնասիրություն բոլոր ոլորտների շուկաներում։ Աշխատանքների երրորդ փուլը նախատեսում է տեխնոպարկի ստեղծում, որի արտադրանքը հիմնականում կսպառվի տեղական շուկայում, Իրանում, անգամ Արաբական Միացյալ Էմիրություններում և, անկասկած, նաև Ռուսաստանում։ Այժմ գործարանի որոշակի տարածքը վերակազմավորվում է տեխնոպարկի. այստեղ կկազմակերպվեն լաբորատորիաներ, որտեղ կիրականացվեն «հեղափոխական» գաղափարներ։ Այս նախագիծը պահանջում է հստակ ֆինանսավորում, և դրա համար մենք անհրաժեշտ համարեցինք ձևավորել վենչուրային հիմնադրամ։
-Եթե հետևենք սպառման շուկաների աշխարհագրությանը, ապա կարելի է կարծել, որ ճանապարհային լուրջ խնդիրները լուծված են, բացառությամբ Ռուսաստանի։
-Մի կողմից՝ այո, սակայն, մյուս կողմից, չենք նախատեսում մեծածավալ բան անել, որը շահավետ չի լինի արտահանել Ռուսաստան։ Թեև կարող են լինել սարքավորումներ, որոնք արտահանվեն Ռուսաստան։ Օրինակ, եվրոպական խոշոր ընկերություններից մեկը մեզ պատվիրել է ստեղծել գետնից ինքնաթիռի ավտոմատ թռիչք ապահովելու սարքավորում։ Դա եզակի տեխնոլոգիա է, և սարքավորումը շատ կոմպակտ է։ Հնարավոր է, որ նման պատվեր լինի նաև ռուսական ընկերությունների կողմից, և այդ դեպքում շատ հեշտ կլինի այստեղ արտադրված սարքավորումն արտահանել Ռուսաստան։
-Մինչ աշխատանքները սկսելը, բնականաբար, ուսումնասիրել եք Հայաստանում առկա մասնագետների ներուժը։ Ինչպե՞ս եք գնահատում այն։
-Ընդհանրապես, այս ծրագրում մասնագետների ներուժը մեզ երկկողմանի է հետաքրքրում։ Մասնավորապես՝ գիտական և ներդրումային առումով։ Մարդիկ հետաքրքրված են ոլորտում ներդրումներ իրականացնելով, սակայն ներդրողներն ունեն մի մտավախություն. «Բացակայում է ներդրումների մեխանիզմի թափանցիկությունը։ Մենք պատրաստ ենք գումար ներդնել մեր «տան» մեջ, սակայն չենք հասկանում՝ ինչպես են այդ գումարները վերադարձվելու»։ Եթե մենք ստեղծենք ներդրումների թափանցիկ մեխանիզմ, ապա գործարարներն ավելի սիրով և ազատ իրենց ներդրումը կունենան ծրագրի մեջ։ Մյուս կողմից՝ շատ կարևորում ենք գիտական ներուժը։ ՈՒրախությամբ պետք է նշեմ, որ արդեն իսկ կան հետաքրքիր նախագծեր, օրինակ` արևային մարտկոցների ստեղծման ծրագիրը, որը բացառիկ տեխնոլոգիա է։ Կա նաև քաղաքային ինֆորմացիոն տերմինալի ստեղծման հետաքրքիր ծրագիր։ Այսինքն, արդեն կան մշակված նախագծեր տեղի մասնագետների կողմից, որոնք ֆինանսավորման կարիք ունեն։ Այնպես որ վենչուրային հիմնադրամի ձևավորման առաջին նպատակը տեխնոպարկի ձևավորումն է, երկրորդը՝ ծրագրերի ֆինանսավորումը։
-Իսկ իրականացրե՞լ եք ուսումնասիրություն Հայաստանի օրենսդրական դաշտում։ Ինչպիսի՞ն է այն Ձեր գնահատմամբ, և արդյոք եղած օրենքները գործնականում կիրառվո՞ւմ են։
-Ազատ տնտեսական գոտու տեսանկյունից Հայաստանում լավ օրենսդրական դաշտ է ձևավորված։ Այժմ մենք ներգրավում ենք մասնագետների, ովքեր բազմապլան ուսումնասիրություն կիրականացնեն և կներկայացնեն օրենսդրական այն տարբերությունները, որոնք առկա են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև։ Ներդրումային հիմնադրամների գործունեության ուղղությամբ մշակվում է օրինագիծ ՀՀ ԿԲ-ի կողմից։ ՌԴ-ի վենչուրային հիմնադրամը նույնպես մեր գործընկերն է և հիմնականում ուսումնասիրում է այդ օրինագիծը, թե որքանով է այն նպաստավոր ներդրումների համար։
-Բոլոր դեպքերում, եթե կոնկրետ Ձեր բիզնեսից դուրս դիտարկենք հարցը, ապա, Ձեր գնահատմամբ, Հայաստանի օրենքները գործնականում որքանո՞վ են կիրառվում։
-Հայաստանի տարածքում դեռևս չկա վենչուրային հիմնադրամ, սա նորություն է։ Եվ քանի որ այսպիսի հիմնադրամ նոր պետք է ձևավորվի, ապա այդ աշխատանքների իրականացման շուրջ մենք սերտորեն համագործակցում ենք ՀՀ էկոնոմիկայի նախարարի հետ։
Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 4260

Մեկնաբանություններ